<Արցախգազ>ՓԲԸ Գործադիր տնօրեն` Ս. Միքայելյանի նախատոնական ուղերձը `Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.
Հարգելի գործընկերներ և գազասպառող բաժանորդներ. Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։Ամփոփելով տարին կարող ենք վստահորեն արձանագրել, որ մեր կողմից արվել է ամեն հնարավորը անխափան և անվտանգ գազամատակարարում ապահովելու նպատակով։Դա է եղել մեր գլխավոր առաքելությունը երեկ, և կլինի վաղը։Ճանապարհելով հին տարին, եկեք ցանկանանք, որ 2022 թվականը լինի նոր ձեռքբերումների և խաղաղ տարի։
Մաղթում եմ բոլորիդ ՝ խաղաղություն, քաջ առողջություն, երջանկություն և ուրախություն ։
Շնորհավոր բոլորիդ գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը։
<Արցախգազ>ՓԲԸ
Գործադիր տնօրեն՝ Սեյրան Միքայելյան