«Արցախգազ» ՓԲԸ
Ս.Միքայելյանի շնորհավորական ուղերձը՝ գազահամակարգի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ.

Հարգելի հայրենակիցներ այսօր Սեպտեմբերի 5 է ՝ Գազահամակարգի աշխատակցի տոն օրը։

«Արցախգազ» ՓԲԸ  գործադիր տնօրեն՝ Ս.Միքայելյանը շնորհավորում է իր աշխատակիցներին գազահամակարգի աշխատակցի տոն օրվա կապակցությամբ, բարձր գնահատելով աշխատակցի ուսերին դրված այն պատասխանատվությունը,որի  հիմքում ՝բաժանորդների անվտանգություն է։ 
Տարիների ընթացքում աշխատակիցները իրենց գործով և հմտությամբ ապացուցել են իրենց նվիրվածությունը՝ մասնագիտացված ծառայություն մատուցելով բոլոր բաժանորդներին և հարկ եղած դեպքում մասնակցելով հայրենիքի պաշտպանությանը նաև շեշտել, որ երբեք չեն մոռացվի  այն աշխատակիցները, ովքեր մեր խաղաղության համար իրենց կյանքը չխնայեցին, անձնավիրաբար կռվեցին և կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։