ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԵՎ ԹԱԼԻՇԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Օրերս «Արցախգազ» ՓԲԸ Շուշիի արտադրաշահագործման տեղմաասի նախաձեռնությամբ, աշխատակիցների հանգանակությամբ ձեռք են բերվել առաջին օգտագործման անհրաժեշտ միջոցներ և նվիրաբվել հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով ժամանակավորապես Շուշի տեղափոխված Մարտակերտի և Թալիշի բնակիչներին: Նվիրատվությունը փոխանցել է անձամբ արտադրաշահագործման տեղմասի պետ Պավել Օհանջանյանը:

Ի դեպ սա «Արցախգազ» ՓԲԸ եզակի մոտեցումը չէ: Կարելի է ասել նման քաղաքականությունը դրաձել է ավանդույթ Ընկերությունում՝ դեռ մինչ ապրիլյան ռազմական գործողությունները:

Դա արվում է ոչ թե ելնելով կոմերցիոն գաղափարներից, այլ հանուն հայրենիքի: