Ռազմական գործողությունների հետևանքով ՙԱրցախգազ՚ ՓԲԸ հասցվել է մոտ 2 մլն. դրամի նյութական վնաս

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ի թիվս այլ բնակավայրերի հակառակորդի հերտակոծության թիրախում էր հայտնվել նաև Մարտակերտ շրջկենտրոնը: Ռմբակոծությունից անմասն չմնաց նաև քաղաքի գազամատակարարման համակարգը: «Արցախգազ» ՓԲԸ Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասը իր աշխատանքները չի դադարեցրել անգամ ռազմական գործողությունների ամենաթեժ պահերին: Հրետակոծությունից անմիջապես հետո «Արցախգազ» ՓԲԸ Մարտակերտի ԱՇՏ պետ Սասուն Առաքելյանի գլխավորությամբ մասնագետների խումբը, չնայած մարդկային սուղ միջոցներին, օպերատիվ կերպով վերացնում էին վթարի հետևանքները: Իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում էր տեղամասի կողմից: Մարատակերտ շրջկենտրոնում րոպե անգամ չեն դադարեցվել բնական գազով սնուցվող առաջնային կարևորություն ունեցող օբյեկտների գազամատակարարումը:


Ռմբակոծության արդյունքում վնասվել են հիմնականում միջին և ցածր ճնշման գազատարներ: Վերանորոգման ենթակա է նաև շրջկենտրոնի թվով հինգ բնակարանների գազատարների ներտնային ցանցը:

Այժմ Մարտակերտում ընթանում են վթարված գազատարների վերականգնման աշխատանքներ:


Ընդհանուր առմամբ հակառակորդի կողմից արկակոծման հետևանքով ընկերությանը հասցվել է մոտ 2 մլն. դրամի նյութական վնաս: