Նվեր շաքարային դիաբետով տառապող 9-ամյա աղջնակին՝ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանից

ԼՂՀ անկախության 25-ամյակին ընդառաջ «Արցախգազ» ՓԲ Ընկերության տնօրինությունը հանդես եկավ բարեգործական առաքելությամբ՝ Ստեփանակերտ քաղաքում բնակվող Տեր-Սահակյանների ընտանիքին նվիրելով դյուրակիր համակարգիչ: Ընտանիքի մայր Լյուբով Տեր-Սահակյանը ունի է 8 երեխա, որոնցից երեք որդիները զոհվել, իսկ մեկը վիրավորվել է արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Թոռնուհիներից 9-ամյա Լյուբով Տեր Սահակյանը տառապում է շաքարային դիաբետով: Սոցիալական ծանր պայմաններում, նկուղային բնակարանում բնակվող այս ընտանիքի համար հասարակության կողմից նման ուշադրությունը անչափ կարևոր է բոլոր տեսանկյուններից, իսկ երեխաների համար համակարգիչը պարզապես երազանքների իրականացում է:

Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր-տնօրեն Սեյրան Միքայելյանին՝ իրենց ընտանիքի հանդեպ մեծահոգի և սրտացավ մոտեցում ցուցաբերելու համար, ավելացնելով, որ այսուհետ իրենց հոգսերում միայնակ չեն՝ վստահ լինելով, որ կան մեր հասարակության մեջ սրտացավ մարդիկ, ովքեր անտարբեր չեն կարիքավոր մարդկանց հոգսերի հանդեպ: Իսկ 9-ամյա Լյուբովը խոստացավ, որ կշարունակի լավ սովորել դպրոցում և պայքարել հիվանդության դեմ:


Տնօրինության անունից նվերը հանձնեց «Արցախգազ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի մասնագետ Մհեր Իսրայելյանը: