Անձնակազմի աթեստացիա ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ում

Տնօրինությունը իր գործունեության ընթացքում մշտապես առաջին տեղում է դասում անվտանգ գազամատակարարումը: Հենց այս գաղափարի շրջանակներում «Արցախգազ» ՓԲ Ընկերությունը նախաձեռնեց մասնագետների աթեստավորման գործընթաց: Այսօր արդեն գաղափարը իրականություն է: Տնօրինությունը ապահովել է նյութատեխնիկական բազայով հագեցած, կահավորված լսարան, որտեղ գործնական և պրակտիկ գիտելիքներ են ստանում ներտնային ցանցը սպասարկող մասնագետները՝ հսկիչները, շրջագայող փականագործները և այլոք:

Մարտակերտի ԱՇՏ անձնակազմ

Վերջիններս ծանոթանում են իրենց իրավունքներին ու պարտականություններին, գազասարքերի տեխնիկական բնութագրերին և ստանդարտներին, բնական գազից օգտվելու անվտանգության կանոններին, ինչպես նաև ԼՂՀ գործող օրենքներին և օրենսդրական ակտերին ու բաժանորդների պայմանագրային պարտավորությունների կատարմանը, բաժանորդների հետ շփվելու էթիկայի կանոններին: Ներգրավված են Ընկերության շրջաններում գործող բոլոր արտադրաշահագործման տեղամասերի և ծառայությունների անձնակազմները:

Դասապրոցեսը կընթանա մի քանի փուլով: Վերջում մասնակիցները հանձնելով համապատասխան ստուգարքներ և քննություններ կստանան որակավորման փաստը հավաստող փաստաթուղթ: