Գրանցվել է գազատարի վթար Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 2-րդ նրբանցք հասցեում
Ս.թ.- օգոստոսի 1ին Ստեփանակերտ քաղաքում գրանցված երկրաշարժի, դրան հաջորդած փոթորիկի և առատ տեղումների հետևանքով «Արցախգազ» ՓԲ Ընկերության 1-04 ծառայությունը գրանցել է գազատարի վթար՝ Ա. Առաքելյան 2-րդ նրբանցք հասցեյում: Վթարի հետևանք է հանդիսացել գազատարի հարակից պատը, որը փլուզվելով վնասել է նաև Ընկերության ցածր ճնշման գազատարը: Գազի արտահոսքից խուսափելու նպատակով գազամատակարարումը անմիջապես դադարեցվել է: Րոպեներ անց դեպքի վայրում է գտնվել «Արցախգազ» ՓԲԸ արագ արձագանքման խումբը:
Վթարված գազատարից սնուցվում էին վերոնշյալ հասցեյում գտնվող «Նարինե և Գեղանի», «Պանտ» և «Բերդ» ՍՊ Ընկերությունները:

Այս պահի դրությամբ «Արցախգազ» ՓԲ Ընկերության կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որից հետո կվերականգնվի վերոնշյալ ընկերությունների գազամատակարարումը:
Նախնական տվյալներով աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև օգոստոսի 2-ի ժամը 18:00: