Պարգևատրման արարողություն մասնագիտական տոնի առթիվ
Արդեն երկու տարի է, ինչ գազամատակարարման համակարգի աշխատակցի օրը պաշտոնապես նշվում է որպես բնագավառի աշխատողների մասնագիտական տոն: Այս տարի ևս ԼՂՀ կառավարությունը պահպանելով ավանդույթը պարգևատրեց բնագավառի մի խումբ աշխատակիցների՝ հուշամեդալներով և պատվոգրերով:
Պարգևատրման արարողությունը իրականացվեց ԼՂՀ կառավարությունում՝ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությոմբ: Նախարարը նախ շնորհավորեց գազամատակարարման բնագավառի աշխատակիցներին: Ա. Խաչատրյանը իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ «Արցախգազ» ՓԲ ընկերության անձնակազմը իր ամենօրյա աշխատանքով իրականացնում է ծրագրեր, նորամուծություններ, կիրառում նոր ռազմավարություն՝ բնակչությանը որակյալ ծառայաություն տրամադրելու նպատակով: Նախարարը կարևորեց նաև Արցախի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայրենանվեր գործունեությունը:
Այնուհետև մեկնարկեց պարգևատրման արարողությունը: Ներկաներին սպասում էր հաճելի անկնկալ: Էկոնոմիկային նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը:

Ընկերության անձնակազմից 3 հոգի արժանացան ԼՂՀ վարչապետի հուշամեդալին: ԼՂՀ վարչապետի պատվոգրերով պարգևատրվեցին 7 աշխատակից: Երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար 15 հոգի պարգևատրվեցին ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարի պատվոգրերով: Սակայն այսքանով տոնական օրը չէր եզրափակվելու: Աշխատանքի ընթացքում աչքի ընկած թվով 30 աշխատակիցներ արժանացան «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրենի պատվոգրերին: