ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը` ի դեմս տնօրեն Սեյրան Միքայելյանի, ի սրտե շնորհավորում է Կարեն Կարապետյանին` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անձնապես իմանալով պարոն Կարապետյանի մարդկային տեսակը վստահ ենք, որ նա անմնացորդ նվիրումով, օգտագործելով իր բոլոր հնարավոր ռեսուրսները, անհամեմատ կարճ ժամանակահատվածում, կարձանագրի շոշափելի հաջողություններ: Անփոխարինելի է նրա գաղափարական և նյութական ներդրումը, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի տնտեսության զարգացման գործում:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, որ վստահված է այսօր իմ՝ որպես տնօրեն ղեկավարմանը, իր ֆինանսատնտեսական, իրավական և անձնակազմի կառավարման մոդելով պարոն Կարապետյանի գաղափարի արդյունքն է: Պարոն Կարապետյանը 2001-2010թթ.-ին լինելով «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր-տնօրեն իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև նորանկախ Արցախի գազաֆիկացման հարցում: Նրա տնօրինության ժամանակ էլ հենց ձևավորվել և մինչ այժմ ակտիվորեն պահպանվում է «Գազպրոմ Արմենիա» և «Արցախգազ» ընկերությունների միջև ակտիվ համագործակցությունը:
Բիզնեսի և մարդկային ռեսուրսների կառավարումը դա բնատուր տաղանդ է, որով օժտված է պարոն Կարապետյանը: Տնտեսական գիտությունների բնագավառում իր հարուստ փորձն ի նպաստ դնելով հայրենիքին վստահ ենք, որ հաջողությունները մոտ ապագայում կլինեն տեսանելի: