Մի վտանգեք Ձեր և Ձեր մերձավորների կյանքը
«Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրինությունը իր գործունեության համար որդեգրել է մեկ շատ կարևոր գաղափարախոսություն՝ այն է, բաժանորդներին անվտանգ և անխափան գազամատակարարում ապահովելը:
Անվտանգ գազամատակարարում իրականացնելու համար Ընկերության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են ստուգայցեր, բաժանորդների շրջանում տարվում բնական գազից օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ: Տեղական լրատվամիջոցներով հեռարձակվում են համապատասխան քարոզչական հոլովակներ, տպագրվում բուկլետներ և այլն: Չնայած իրականացվող մեծածավալ աշխատանքներին և ֆինանսական ներդրումներին, որոշ բաժանորդներ շարունակում են անփութորեն վերաբերվել բնական գազին՝ մոռանալով վերջինիս վտանգավորության աստիճանը:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը իր պաշտոնական կայքի միջոցով հրապարակում է ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներից մի քանիսը, որպես ապացույց սեփական կյանքի հանդեպ անփութության աստիճանի:

Ֆոտոռեպորտաժ.






Լուսանկարների շարքը թերևս երկար կարելի է շարունակել…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ: