Անվտանգության սարքավորումներիի տեղադրում Ասկերան քաղաքում
Ասկերան քաղաքում ընթանում է բնական գազի անվտանգության և ազդանշանային համակարգերի տեղադրման գործընթաց: Աշխատանքները իրականացնում է «Արցախգազ» ՓԲԸ Ասկերանի արտադրաշահագործման տեղամասը: Անձնակազմը աշխատանքներում ընդգրկվելուց առաջ նախապես փորձուսուցում է անցնել «Արցախգազ» ՓԲԸ և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ինժեներական ուսումնական հաստատություններում:
Սարքավորումների տեղադրման ընթացքում առաջանահերթությունը տրվում է բազմաբնակարան շենքերին: Մեկնարկը տրվել է Ն. Ստեփանյան 10 դ հասցեից: Այնուհետև փուլային տարբերակով ծրագրում կընդգրկվեն Ասկերան քաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի 284 բաժանորդները, որից հետո առանձնատները, ինպես նաև գյուղական համայքները: