Հանրապետությունում ևս մեկ համայնք կգազաֆիկացվի

Համաձայն Արցախի կառավարության և «Ջի ԷՄ Հոլդինգ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի, «Արցախգազ» ՓԲ ընկերությունը իրականացնում է շարունակական ներդրումների ծրագիր, ըստ ժամանակացույցի: Որի շրջանակներում արդիականցվում են բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներ, գազասարքավորումներ, ձեռք են բերվում մեքենատրանսպորտային նոր միջոցներ: Իրականացվում են ներտնային գազատարների արդիականացման աշխատանքներ:

Ընկերությունը զուգահեռաբար մասնակցում է նաև գազի բնագավառում պետպատվերի շրջանակներում հանրապետության շրջաններում իրականացվող տարբեր ծրագրերի: Որից է Ասկերանի շրջանի Խանցք համայնքի գազաֆիկացումը:


Մասնագիտացված խմբերը
համայնքում իրականացնում են ինչպես ստորգետնյա միջին ճնշման գազատարի անցկացման հողային, այնպես էլ գյուղամիջյան ցածր ճնշման վերգետնյա մետաղական խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ:

Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի նախատեսված է անց կացնել համայնքը սնուցող ստորգետնյա միջին ճնշման 3,2 կմ գազատար և 5 կմ-ից ավելի գյուղամիջյան վերգետնյա մետաղական ցածր ճնշման խողովակաշար:


Գազաֆիկացման աշխատանքների մեկնարկը տրվել հոկտեմբերի 1-ին և նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: