Գազամատակարարման
համակարգի գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտը` «Էներգետիկայի
մասին» ԼՂՀ Օրենքն է (ընդունված 29.12.99թ., լրացումները և փոփոխությունները
կատարվել են 2002թ.), որը արտացոլում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական
մարմինների էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական
անձանց և բնական գազ սպառողների փոխհարաբերությունները, և որի նպատակն է Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության
սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումը:
Էներգետիկայի
բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝
v էներգետիկայի
բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային
միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
v էներգետիկայի
բնագավառի գործունեության կարգավորումը.
v տնտեսական
գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.
v սպառողների
և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության
ապահովումը և շահերի հավասարակշռումը.
v տեղական
էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ
օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.
v էներգետիկայի
բնագավառում ներդրումների խրախուսումը.
v էներգետիկայի
բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.
v էներգետիկայի
բնագավառի անվտանգության ապահովումը.
v հանրապետության
էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում՝ ներկրվող և տեղական
էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս
օգտագործման ապահովումը.
v շրջակա
միջավայրի պահպանման ապահովումը.
v գիտատեխնիկական
առաջընթացի և նոր էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման,
կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
Ընկերության գործունեությունը կարգավորող
այլ իրավական ակտերից կարելի է նշել`
• ԼՂՀ Օրենքը «Էներգետիկային բնագավառում և
էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» (ընդունված
05.10.2007թ.)
• ԼՂՀ Օրենքը «Հրդեհային անվտանգության մասին»
(ընդունված 03.06.2002թ.)
• ԼՂՀ Օրենքը «ԼՂՀ-ում չափումների միասնականության
ապահովման մասին» (ընդունված 11.06.2001թ.)
• ԼՂՀ Օրենքը «Տնտեսական մրցակցության
պաշտպանության մասին» (ընդունված 20.01.2007թ.)
• ԼՂՀ Օրենքը «Շրջական միջավայրի վրա ազդեցության
փորձաքննության մասին» (ընդունված 14.09.2001թ.)
• ԼՂՀ Օրենքը «Գնումների մասին» (ընդունված
29.12.2010թ.)
• ԼՂՀ կառավարության «Գազի տնտեսությունում տարրերի
տեխնիկական շահագործման կանոնները և աշխատանքի անվտանգության պահանջների տեխնիկական
կանոնոկարգը հաստատելու մասին» թիվ 528 որոշում (ընդունված 20.12.2005թ.)
• ԼՂՀ կառավարության «Անվտանգության կանոնները
գազի՝ տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 565 որոշում
(ընդունված 28.11.2005թ.)
• ԼՂՀ կառավարության «Միջին և բարձր ճնշման
գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների
գործարկման եզրակացությունը տալու կարգը հաստատելու մասին» թիվ 18 որոշում
(ընդունված 30.01.2007թ.)
• ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 27.11.2007թ. թիվ 12Ն որոշմամբ
հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու
մասին»
• Քաղաքացիական, քրեական, աշխատանքային և վարչական
օրենսգրքեր