Կենցաղային գազասպառման համակարգեր


Կենցաղային գազասպառման համակարգը բնակչի սեփականությունն է.

ա. հաշվիչից հետո տեղակայված գազատար խողովակները և դրանց վրա տեղակայված փականները,
բ. գազայրող սարքերը (գազօջախ, վառարան, ջրատաքացուցիչ, ջեռուցման, ջեռուցման կաթսա) և դրանց ծխատարները կամ ծխաօդատարները,
գ. գազայրող սարքերի տեղակայման տարածքի բնական կամ արհեստական օդափոխման, ինչպես նաև գազի այրման համար անհրաժեշտ օդի մատուցման ուղիները,
դ. օդում շմոլ կամ բնական գազի (հիմնական մասը՝ մեթանը) առկայությունը ազդանշանող սարքերը:

Ժամանակակից գազասպառման կենցաղային համակարգերը անվտանգ են բնակչի կյանքի և առողջության համար, եթե կատարված են անվտանգության հետևյալ հիմնական պահանջները.

ա. գազայրող սարքերը հուսալի են և հագեցված աշխատանքային ռեժիմների կառավարման և անվտանգության ապահովման ինքնաշխատ սարքվածքներով:
բ. գազայրող սարքերի ծխատարները կամ ծխաօդատարները հուսալի են, համապատասխանում են գազայրող սարքին, տեղակայված են հրդեհային անվտանգության և շինարարական պահանջների համաձայն,
գ. գազայրող սարքերի տեղակայման շինությունները (խոհանոց, սենյակ կամ այլ տարածք) ունեն անվտանգության պահանջներին համապատասխանող բնական կամ արհեստական օդափոխության միջոցներ
դ. բնակիչը գիտի և պահպանում է գազայրող սարքերի օգտագործման անվտանգության կանոնները, ինքնակամ փոփոխություն չի կատարաում գազասպառման համակարգում,
ե. գազայրող սարքերը միշտ գտնվում են աշխատունակ վիճակում, ինչն ապահովվում է «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի կենտրոնական ծառայության փականագործի կողմից պարբերական ստուգման և տեխնիկական սպասարկման միջոցով (տարին առնվազն երկու անգամ):