
-բնական և հեղոկ գազի փոխանցում և իրացում
-մասնակցություն գազամատակարարման և գազի, տնտեսության
զարգացման հեռանկարային և ընթացիկ ծրագրերի մշակմանը
-գազի, տնտեսությունում գիտատեխնիկական առաջընթացի և առաջավոր
փորձի նորագույն նվաճումների ներդնում
-գազամատակարարման բնագավառում շինարարական,
վերականգնողական և նորոգման աշխատանքների իրականացում:
Մատուցված ծառայությունների բարձր մակարդակի, ինչպես նաև
ակտիվ հասարակական գործունեության համար «Արցախգազ» փակ բաժնետիրական
ընկերությունն արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի և շքանշանների:
Ընկերությունը կարող է իրականացնել նաև, օրենքով
չարգելված, ցանկացած տնտեսական գործունեություն:
- Բնական գազի քանակների, պահանջարկի և առաջարկի հաշվառում
- սահմանային չափիչ հանգույցից բնական գազի ներկրում և անխափան փոխադրում մինչև գազաբաշխիչ կայաններ.
- բաշխված, իրացված բնական գազի ճշգրիտ հաշվառում և վճարումների ապահովում
- բնական գազի ճնշման կարգաբերում
- անխափան և անվտանգ գազամատակարարման ապահովում
- ստուգաչափման աշխատանքների իրականացում
- կորուստների հայտնաբերում, նվազեցում և լիկվիդացում
- բնական գազից օգտվելու առավելությունների գովազդում
- բնական գազի սպառման ապօրինի գործունեության հայտնաբերում և համապատասխան պատժամիջոցների կիրառում
Գազամատակարարման բնագավառում շինարարական, վերականգնողական և նորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ հիմնական խնդիրները կապված են բնագավառի զարգացման ներդրումային այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հնարավոր միջոցների ձեռքբերման, գազամատակարարման հզորությունների առավելագույնս օգտագործման, ոլորտի կատարելագորման, շուկայի շարունակական զարգացման և տարածաշրջանային գազահամակարգերի ինտեգրացման հետ:
- Ծառայությունների մատուցման բարելավում՝ աշխատողների
զբաղվածության մակարդակի բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման,
համապատասխան հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղիների մշակմանն ուղղված
ծրագրերի միջոցով:
- Իրազեկվածության աստիճանի բարձրացում` կոմունիկացիոն
համակարգի զարգացման, տեղեկատվական ծրագրերի, ժամանակակից հաշվողական տեխնիկայի
ներդրման միջոցով:
- Շրջաններում գազամատակարարման ծառայություններից օգտվելու
արդյունավետության բարձրացում:
- Կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման, վերավորակավորման
նպատակային ծրագրերի իրականացում:
- Նյութատեխնիկական բազայի արդիականացում