Պատմություն


1960թ. ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում, առաջին անգամ, ստեղծվեց հեղուկ գազի մատակարարման տեղամաս: 1970թ. տեղամասը վերափոխվեց հեղուկ գազի մատակարարման շրջանային կազմակերպության, իսկ 1973թ.` Ստեփանակերտի գազի շրջանային արտադրական ընկերության: Վերջինս ուներ 10 արտադրաշահագործման տեղամաս: Արդեն 1979թ.-ին ԼՂԻՄ-ն լրիվությամբ ապահովված էր հեղուկ գազով:

1976թ. սկսվեց բնական գազով գազիֆիկացումը ք. Ստեփանակերտում և շրջկենտրոններում:

1992թ. պատերազմական գործողությունների հետևանքով գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղում լրիվությամբ դադարեցվեց: Գազատարների, գազաբաշխիչ կայանների մոտ 80% ենթարկվեց վթարի:

Գազամատակարարումը Արցախում վերսկսվեց 1997թ.: Եվ պատերազմից հետո գրեթե ամեն ինչ պետք էր սկսել նորովի:

Պաշտպանության պետական կոմիտեի թիվ 227 առ 15.06.1993թ. որոշման համաձայն Ստեփանակերտի գազի շրջանային արտադրական ընկերությունը վերանվանվեց «Արցախգազ» արտադրական ընկերության:

ԼՂՀ կառավարության թիվ 29 առ 02.03.1999թ. որոշմամբ ստեղծվեց «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի հիմնադիրն է ԼՂՀ կառավարությունը:

Ընկերությունն ունեցել է ութ արտադրաշահագործման տեղամաս՝ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Տողի և Խաչենի: Սակայն 2016թ.-ի օպտմալացումից հետո, այսօր շրջաններում «Արցախգազ» ՓԲԸ-ն բաժանորդներին է ներկայանում 5 ԱՇՏ-ներով:


Ընկերության կրճատ ֆիրմային անվանումն է.

հայերեն- «Արցախգազ» ՓԲԸ

ռուսերեն- ЗАО "Арцахгаз"

Անգլերեն- "Artsakhgaz" CJSC

2017թվականից «Արցախգազ» ՓԲ Ընկերության սեփականատերն է հանդիսանում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ -ն:

«Արցախգազ» ՓԲԸ հանդիսանում է «Արցախգազ» ՊՓԲԸ իրավահաջորդը:

«Արցախգազ» ՓԲ Ընկերությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրեն տրված լիցենզիաների հիման վրա զբաղվում է գործունեության հետևյալ տեսակներով.


-բնական գազի ներկրում, փոխադրում, բաշխում


-բնական գազի փոխադրման ցանցի կառուցում


-բնական գազի բաշխման ցանցի կառուցում


-գազահամակարգի օպերատորի ցանցի կառուցում


-գազահամակարգի ցանցի ծառայություն


-գազահամակարգի ցանցի շինարարություն


-ներտնային ցանցի սպասարկման ծառայություն


Միասնական ջանքերով ընկերությունը ձեռնամուխ է եղել ԼՂՀ 67.1 տոկոսով գազիֆիկացմանը, որից քաղաքները՝ 93, իսկ գյուղերը՝ 43.1 տոկոսով:


«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը մատուցվող ծառայությունների բարձ մակարդակի համար բազմիսց պարգևատրվել է ամենատարբեր կառույցների կողմից:


«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է Սեյրան Արմենի Միքայելյանը: