«Արցախգազ» ՓԲԸ իր կողմից որդեգրած գործունեության քաղաքականության համաձայն իրականացնում է նաև Ընկերության «Սոցիալական
պատասխանատվությունից» բխող զանազան բարեգործական պրոյեկտներ ու ծրագիր, որը ներառում է կամավոր հիմունքով, ԼՂՀ
օրենսդրության շրջանակներում, ներդրումներ ամենատարբեր սոցիալական
գաղափարներում:
Ընկերությունն իր ներդրումն է կատարում աշխատակիցների մասնագիտական, ինչպես
նաև անձնական ներուժի զարգացման մեջ, նպաստում աշխատանքային, ստեղծագործական
և նորարարական բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ կիրառելով խրախուսական մոտեցում:
Ընկերությունն իր մասնակցությունն է ցուցաբերում նաև Արցախում ամենատարբեր
սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կրթության, մշակույթի, սպորտի զարգացման
բնագավառներում: Եզակի բնույթ չեն կրում նաև «Արցախգազ» ՓԲԸ
օժանդակությունները հասարակության սոցիալապես խոցելի, անապահով հատվածին,
հասարակական կազմակերպություններին և այլն: