Անվտանգություն
Սիրելի բաժանորդներ, այս բաժնում տեղադրված ինֆորմացիան կլինի օգտակար գազից անվտանգ օգտվելու համար:

Կստանաք Ձեզ մտահոգող մի շարք այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.

-Ինչպես ճիշտ միացնել գազի կաթսաները եւ գազով աշխատող սարքավորումները:

-Արդյո՞ք բոլոր միացումներն են Ձեր բնակարանում համապատասխանում թույլատրելի նորմերին,
-Ովքեր են իրավասու իրականացնել միացման
աշխատանքներ եւ այլն:

---------------------------------------------------------------------------------------------------------------------
ՆԵՐՏՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱԶԱՍԱՐՔԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
Ձեր ուշադրությանն է ներկայացված «Արցախգազ» ՓԲԸ ձեռնարկը, որը կծառայի որպես ուղեցույց՝
երկնագույն կրակից անվտանգ օգտվելու համար: Ձեռնարկն առկա է նաև տպագիր տարբերակով: Սա Ձեր լավագույն ուղեցույցն է:Օգտվեք և ուշադրություն դարձրեք խորհուրդներին ու զգուշացումներին,
քանի որ դա բխում է Ձեր իսկ անվտանգության շահերից:

Հիշեք, որ գազը վտանգավոր է միայն նրա հետ ոչ ճիշտ վերաբերվելու դեպքում:
Եթե Դուք անտեսում կամ խախտում եք անվտագության կաննոնները, դրանով վտանգում եք ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր հարազատների ու հարևանների կյանքը:
Կարևոր է գիտակցել, թե կա՞ արդյոք ավելի թանկ բան, քան կյանքը, որը ռիսկի է ենթարկվում խախտման պատճառով:




«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է...